Մարուքյանը դեսպանի հետ քննարկել է հայ ռազմագերիներին վերադարձնելու ՌԴ կողմից գործադրվող ջանքերը

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունվարի 20-ին հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Ինչպես տեղեկացրին «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից, դեսպանի հետ առաջնահերթ քննարկվել են հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու առնչությամբ ռուսական կողմից գործադրվող ջանքերը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով խնդրի կարգավորման հնարավորությունները և հայ-ռուսական ռազմավարական օրակարգի հետ կապված այլ հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով