Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ հունվարի 19-ից 20-ը Երևան քաղաքում, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերում գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 18 դեպք։
Ավտոճանապարհներին արգելափակվել է 117 տրանսպորտային միջոց։ Փրկարարներն արգելափակումից դուրս են ավտոմեքենաները: Անվտանգ տարածք է տեղափոխվել 53 քաղաքացի:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը և հորդորում թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն, խստորեն պահպանել անվտանգության կանոնները: