«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել․
«Որոշ լրատվական կայքեր տեղեկություններ են տարածում, թե իբր Վազգեն Մանուկյանն այս պահին այցելում է Սյունիք, սակայն սյունեցիները փակել են նրա ճանապարհը և չեն թողնում մտնել մարզ:
Հայտնում ենք, որ դա ապատեղեկատվություն է:
Վազգեն Մանուկյանը և Հայրենիքի փրկության շարժումն այս պահին որևէ մարզային այցելություն չունեն:
Վազգեն Մանուկյանը գտնվում է Երևանում՝ իր գրասենյակում, և քիչ առաջ ավարտվել է նրա հանդիպումը մի խումբ տնտեսագետների հետ:
Նաև հայտնում ենք, որ Հայրենիքի փրկության շարժման կողմից առաջիկայում նախատեսված են մարզային այցելություններ, որոնց վերաբերյալ կտրվի տեղեկատվություն: Լրատվամիջոցներին հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել»:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Սյունեցիները փակել են Սյունիքի մարզ մտնող ճանապարհը և թույլ չեն տալիս Վազգեն Մանուկյանին և 17 կուսակցությունների անդամներին շարունակել ճանապարհը: