Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ տագնապի ազդանշան է հնչել |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողության փորձը երեկ ընդհատել է տագնապի ազդանշանը: Պարզվել է, որ պատճառը Կապիտոլիումի հարակից թաղամասում փոքր հրդեհն է եղել: Այդուհանդերձ, միջոցառման բոլոր մասնակիցները տարհանվել են:

Բայդենն ինքը չի մասնակցել փորձին: Մասնակիցների թիվը արարողությանը, որը պետք է տեղի ունենա Կապիտոլիումի աստիճաններին վաղը, արդեն կրճատվել է՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված սահմանափակումների պատճառով:

ԱՄՆ մայրաքաղաքում իրավիճակը լարված է: Ազգային գվարդիայի հազարավոր զինվորներ Վաշինգտոն են բերվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով