Ալինա Նիկողոսյանը թողնում է առողջապահության նախարարի մամուլի խոսնակի պաշտոնը

Սիրելի գործընկերներ, այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները: Այս մասին գրել է Ալինա Նիկողոսյանը։

«Վերջին 2,5 տարին շատ մեծ դպրոց է եղել ինձ համար: Ոլորտն այնպիսին է, որ միշտ սովորելու բան կա ու դրա համար շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում առողջապահության նախարարության ողջ անձնակազմին:

Շնորհակալ եմ նախարար Արսեն Թորոսյանից, ում շնորհիվ փորձել եմ դառնալ չափազանց բծախնդիր ու արագաշարժ՝ աշխատանքին առնչվող ամենամանր հարցերում:

Շնորհակալ եմ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ, որոնց ձեռք եմ բերել ինձ համար այս ծանր ժամանակաշրջանում: Նաև շնորհակալ եմ գործընկեր լրագրողներից՝ այս տարիների համագործակցության և ըմբռնման համար»,- գրել է նա։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով