Գագիկ Խաչատրյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. նրա գործով նիստը հետաձգվեց |hetq.am|

hetq.am: Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը վարակվել է կորոնավիրուսով: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, այսօր նշանակված էր դատական նիստ, որին Գագիկ Խաչատրյանը չէր ներկայացել: Նրա պաշտպան Երամ Սարգսյանը լրագրողներին ասաց, որ դատարան համապատասխան դիմում են ներկայացրել Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ, և նիստը հետաձգվել է:

Նշենք, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս դատական նիստին, լրագրողների մուտքը դատական նիստերի դահլիճ չի թույլատրվել՝ պայմանավորված համավարակով:

Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Նա մեկ տարուց ավելի գտնվել է կալանքի տակ, 2020 թվականի հոկտեմբերի 29-ին ազատ է արձակվել 120 մլն դրամ գրավի դիմաց:

Առավել մանրամասն՝ hetq.am-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով