armtimes.com: Սեւ ծովում ՝ Թուրքիայի ափերի մոտ ռուսական բեռնատար նավ է խորտակվել, զոհվել է անձնակազմի 2 անդամ: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով թուրքական Anadolu գործակալությանը, որի հետ զրույցում նահանգապետ Բարտին Սինան Գյուները հայտնել է.
«Մեր նահանգի Ինկումու շրջանում խորտակվել է ռուսական դրոշով բեռնատար նավ: Մենք սկսել ենք ծավալել փրկարարական գործողություն ՝ երեք փրկարարական նավակներում անձնակազմի 15 անդամների հայտնաբերման ու փրկման համար»:
Ըստ նահանգապետի, եղանակային անբարենպաստ պայմանները բարդացրել են փրկարարական գործողությունը:
Անկարայում Ռուսաստանի դեսպանատնից հայտնել են, որ իրենք ուսումնասիրում են դեպքի հանգամանքները եւ փորձում հստակեցնել անձնակազմի անդամների ճակատագիրը: