COVID-19-ից զոհերի թիվն աշխարհում գերազանցեց երկու միլիոնը |azatutyun.am|

azatutyun.am: COVID-19-ի հետևանքով զոհերի թիվն աշխարհում գերազանցեց երկու միլիոնը, վարակակիրների թիվը հատել է 90 միլիոնի շեմը։

Մահացածների ամենամեծ թիվը Միացյալ Նահանգներում է՝ շուրջ 390 հազար, մահացության թվով երկրորդ տեղում Բրազիլիան է՝ ավելի քան 207 հազար, երրորդ տեղում՝ Հնդկաստանը, որտեղ համաճարակը ավելի քան 150 հազար մարդու կյանք է խլել։

«Կորոնավիրուսի վարակակիրների շրջանում մահերի թիվը գերազանցել է երկու միլիոնը, նման ցուցանիշը համաճարակին միասնական և գլոբալ արձագանքի բացակության հետևանք է»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով