Վարդան Այվազյանի խափանման միջոցի գործով բողոքները մակագրվել են դատավոր Արմեն Դանիելյանին |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Այվազյանին չկալանավորելու որոշման դեմ Դատախազության բողոքը մակագրվել է վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։ Որոշման դեմ բողոք է ներկայացրել նաև Այվազյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Այվազյանը մեղադրվում է իշխանությունը յուրացնելու փորձը կազմակերպելու և ապօրինի ռազմամթերք պահելու մեջ։

Միհրան Պողոսյանն ասաց, որ դատախազության բողոքի գործով դատական նիստ է նշանակված եղել հունվարի 8-ին, սակայն նիստը հետաձգվել է։

Քրեական գործով Վարդան Այվազյանի բնակարանում խուզարկություն է իրականացվել, պաշտպանը նաև խուզարկության թույլտվություն տալու որոշումն է բողոքարկել։ Վերաքննիչ դատարանից տեղեկացանք, որ բողոքը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով