Պուտինը հանձնարարել է հաջորդ շաբաթվանից սկսել բոլոր ռուսաստանցիների զանգվածային պատվաստումները |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է հաջորդ շաբաթվանից սկսել բոլոր ռուսաստանցիների զանգվածային պատվաստումները: Այս մասին նա ասել է կառավարության հետ առցանց հանդիպման ժամանակ, որը հեռարձակել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը, հայտնում է RBC-ն:

Նախագահի խոսքով ՝ վարչապետ Միխայիլ Միշուստինը նախկինում զեկուցել է, որ «ոչ միայն կատարվել են խոստացված բոլոր ստանդարտներն ու ծավալները, այլ նաև գերազանցվել է պատվաստանյութերի ծրագրված արտադրությունը»:

«Մենք պետք է անցնենք լայնածավալ պատվաստումների», – հորդորել է նախագահը:

Այս առնչությամբ Պուտինը կառավարության անդամներին հանձնարարել է պատրաստել համապատասխան ենթակառուցվածքներ և աշխատանքային գրաֆիկ:

«Փառք Աստծո, մեր պատվաստանյութը տեղափոխելու համար որևէ արտակարգ պահանջ չկա, ինչպիսիք են մինուս -50, մինուս -70 աստիճան ջերմային պայմանները: Մեզ մոտ ամեն ինչ շատ ավելի հեշտ ու արդյունավետ է աշխատում», – նշել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով