Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակներում թուրքական ժանդարմերիայի նախկին սպա է ձերբակալվել |tert.am|

tert.am: Թուրքահայ լրագրող, «Ակօս» թերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալվել է սպանության ժամանակ Թուրքիայի ժանդարմերիայի հետախուզությունում ծառայած սպա Օքան Շիմշեքը: Այս մասին տեղեկացնում է «Ակօս»-ը:

Շիմշեքի նկատմամբ ձերբակալման որոշումը թուրքական դատարանը կայացրել էր հունվարի 8-ին` նրան սպանության մասին նախապես իմանալու և  այն թաքցնելու մեղադրանք առաջադրելով:

Նշվում է, որ Շիմշեքը ձերբակալվել է Մանիսա քաղաքում:

Մի քանի օր առաջ էլ նույն գործի շրջանակներում ձերբակալվել էր ժանդարմերիայի հետախուզության ևս 2 նախկին սպա` Վեյսալ և Վոլքան Շահինները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով