Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը. Արտակ Բեգլարյան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը` սպեկուլացիայի ենթարկելով գերեվարված քաղաքացիական անձանց և ռազմագերիների խնդիրը:

Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:

«Շատ ռազմագերիներ եւ քաղաքացիական անձինք պատերազմի ժամանակ, 64 ռազմագերիներ եւ որոշ քաղաքացիական անձինք հետպատերազմյան ժամանակահատվածում Ադրբեջանում բանտարկվել են առանց Կարմիր խաչի եւ ռուս միջնորդների պաշտոնական հաստատման»,- գրել է Բեգլարյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով