24news.am: Իսրայելի ռազմաօդային ուժերը ավելի քան 18 ավիահարված է հասցրել Սիրիայի արևելքում զինապահեստների և ռազմական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով առնվազն 5 սիրիացի զինծառայող է զոհվել: Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնին հղումով անելիով՝ գրում է eadaily.com-ն։
Թիրախային հարվածներ են հասցվել նաև Դեյր էլ Զոր քաղաքի և սիրիա-իրաքյան սահմանի մոտ գտնվող Ալ Բուկամալ քաղաքի մերձակայքում: Հարձակման ընթացքում ոչնչացվել է 11 գրոհային։