1lurer.am: Նիդեռլանդներից Հայաստան է ուղևորվում մեծաքանակ և բարձրորակ դպրոցական գույք՝ 1700 սեղան, 1700-ից ավել աթոռ, ուսուցչական 75 սեղան և 75 աթոռ, մոտ 20 հատ օֆիսային սեղաններ, 200-ից ավել համակարգիչ, 1700 երկաթյա աշակերտական պահարաններ (lockers), մոտ 60 գրատախտակ, 30 հատ գրքի պահարաններ և այն ամենը, ինչ կա 1700 աշակերտ ունեցող դպրոցում։ Կոնտեյներները դեռ բարձվում են։ Վերջնական քանակությունները կարող են փոփոխվել՝ վերահաշվարկից հետո:
«Մենք նախատեսնում ենք, որ ընդամենը մեկ նիդեռլանդական դպրոցից նվիրատվություն ստացված դպրոցական գույքն ամբողջովին կկահավորի ավելի քան 15 մարզային դպրոց (դպրոցների ցուցակները դեռ հաստատման փուլում են):
Կարևոր ենք համարում նշել, որ ակնկալում ենք ԿԳՍՄ նախարարության, Սփյուռքի գրասենյակի, իսկ ամենակրևորը՝ մաքսատան համագործակցությունը՝ այս բարեգործական պիտանի և կարևոր գույքն օր առաջ մեր հայ երեխաներին հասցնելու նպատակով»,- գրված է հայտարարությունում։