«Ջրվեժ» անտառպարկի տարածք մուտքը և տարածքում իրականացվող բոլոր վճարովի ծառայությունները կդառնան անվճար

Հաշվի առնելով երկրում ստեղծված տնտեսական իրավիճակը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինը և ռազմական դրությունը, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-Ի ենթակայության  «Ջրվեժ» անտառպարկ  մուտքը և տարածքում իրականացվող բոլոր վճարովի ծառայություններն այսուհետ անվճար կլինեն։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և հիշեցնում, որ  նախկինում անտառպարկի տարածքում ֆիլմերի, տեսահոլովակների  և հարսանեկան ֆոտոշարքերի նկարանումների դիմաց որոշակի սահմանված գումար էր գանձվում։

Այժմ մուտքի և որևէ ծառայության դիմաց քաղաքացուց գումար չի գանձվելու։

Մեկ այլ որոշման համաձայն՝ արգելվում է ավտոմեքենաներով մուտքը անտառպարկի տարածք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով