armtimes.com: Թուրքիան պատրաստ է Ռուսաստանից գնել S-400-ների (C-400) երկրորդ խմբաքանակը`տեխնոլոգիաների փոխանցման պայմանով: CNN Turk-ի եթերում այս մասին հայտարարել է երկրի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը. փոխանցում է РИА Новости-ին:
«Քանի դեռ լրացուցիչ պատժամիջոցներ չեն ձեռնարկվել (ԱՄՆ-ի կողմից, խմբ.), մենք ռիսկ չենք տեսնում: Եթե ցանկանայինք, ապա S-400-ների երկրորդ խմբաքանակը հենց այսօր ձեռք բերել, բայց համատեղ արտադրությունն ու տեխնոլոգիաների փոխանցումը մեզ համար կարևոր են»,- ասել է նա: Դեմիրը հավելել է, որ Թուրքիայի կողմից ստացված S-400 համակարգերը «պատրաստ են շահագործման և կօգտագործվեն անհրաժեշտության դեպքում»: Թուրք-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամի պատճառ դարձած ռուսական նորագույն համակարգերի մատակարարումները սկսվել են 2019-ի ամռանը: Վաշինգտոնը պահանջել էր հրաժարվել գործարքից և դրա դիմաց գնել ամերիկյան Patriot համակարգեր՝ սպառնալով հետաձգել կամ նույնիսկ չեղարկել Թուրքիային F-35 կործանիչների վաճառքը, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել՝ համաձայն CAATSA- ի («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենք): Անկարան, սակայն, հրաժարվեց զիջումների գնալ և շարունակեց բանակցությունները S-400-ների լրացուցիչ խմբաքանակ ստանալու շուրջ:
Արդյունքում Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի պաշտոնյաների և S-400 համակարգերը ձեռք բերելու համար պատասխանատու հաստատությունների դեմ, որոնք, ինչպես հայտարարել էր պետքարտուղար Մայք Պոմպեոն, վտանգի տակ են դնում ԱՄՆ զինված ուժերը:
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի խոսքով՝ ԱՄՆ-ի արձագանքը մեկ անգամ ևս ցույց տվեց Վաշինգտոնի՝ արդար մրցակցության մեջ մտնելու անկարողությունը:
Շարունակությունը՝ armtimes.com-ում։