Կիմ Չեն Ընը դարձավ Կորեայի աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար |azatutyun.am|

azatutyun.am: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը դարձել է Կորեայի աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար, ավելի վաղ նա զբաղեցնում էր կուսակցության նախագահի պաշտոնը։

Հարավկորեական աղբյուրները հայտնում են, որ Աշխատավորական կուսակցության համաժողովի կապակցությամբ կիրակի ուշ երեկոյան Փհենյանում տեղի է ունեցել զինվորական շքերթ։

Կիմ Չեն Ընից առաջ կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել են նրա հայրը՝ Կիմ Չեն Իրը, և պապը՝ Հյուսիսային Կորեայի հիմնադիր Կիմ Իր Սենը։ 2011 թվականին Կիմ Չեն Իրի մահից հետո որդին զբաղեցրել է նախ կուսակցության առաջին քարտուղարի պաշտոնը, ապա 2016-ին դարձել է կուսակցության քաղաքական խորհրդի գործադիր նախագահ։ 37-ամյա Կիմ Չեն Ընը նաև երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է և Կորեական ժողովրդական բանակի մարշալը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով