tert.am: Թուրքիայի Անկարա նահանգի Քալեջիք շրջանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի կառավարությանն առընթեր աղետների հետևանքների կանխարգելման և չեզոքացման վարչությանը:
Երկրաշարժի օջախը գտնվել է 12 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան: