«Լուսավոր Հայաստան»-ի պատվիրակությունը Պարգև սրբազանի հետ քննարկել է Արցախի հոգևոր օջախների պաշտպանությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությունը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ։

Ինչպես տեղեկացրին «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից, պատվիրակության խնդրանքով Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ներկայացրել է հետպատերազմական շրջանում Արցախի թեմի եկեղեցիների վիճակը, մշակութային ժառանգության առկա վիճակը։

Քննարկվել են նաև Արցախի հոգևոր-մշակութային օջախները պաշտպանելու բնագավառ անելիքները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով