Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստ է հարաբերություններ կառուցել ԱՄՆ-ի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է բնականոն հարաբերություններ կառուցել Միացյալ Նահանգների հետ։ Այս մասին նա ասել է Ռուսաստանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

«Մենք ցանկանում ենք Միացյալ Նահանգների հետ հարաբերություններ կառուցել և կառուցելու ենք դրանք», – հայտարարել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ եթե Վաշինգտոնում դա չեն ցանկանում, կցանկանան։

2008 թվականին տեղի ունեցած դիվանագիտական սկանդալից հետո Մինսկը և Վաշինգտոնը հետ կանչեցին դեսպաններին, ինչպես նաև նվազագույնի հասցրին երկու երկրներում հավատարմագրված դիվանագետների թիվը։ 2019-ին կողմերը պայմանավորվեցին դիվանագիտական հարաբերությունները բնականոն մակարդակի վերադարձնելու մասին։ Հարաբերությունների կարգավորման գործընթացը, սակայն, կանգ առավ 2020-ի օգոստոսին Բելառուսում տեղի ունեցած վիճահարույց նախագահական ընտրությունների և հետընտրական ճգնաժամի պատճառով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով