Երևանի մետրոպոլիտենում երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է

Երևանի մետրոպոլիտենում հունվարի 8-ի, ժամը 20:51-ի դրությամբ երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:

Ավելի վաղ, Երևանի մետրոպոլիտենում հունվարի 8-ին գրանցվել էր տեխնիկական խափանում, որից հետո ժամը 19:45-ից մետրոպոլիտենն աշխատում էր մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ՝ «Գարեգին Նժդեհ» – «Սասունցի Դավիթ» ուղեհատվածում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով