Արցախում որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութ, Ֆիզուլի, Մատաղիս-Թալիշ ուղղություններով |armenpress.am|

armenpress.am: Արցախում որոնողական աշխատանքները հունվարի 7-ին շարունակվում են Հադրութի, Ֆիզուլիի եւ Մատաղիս-Թալիշ ուղղություններով։ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը տեղեկացրեց, որ հունվարի 6-ին որևէ աճյուն չի հայտնաբերվել:

«Աշխատանքները շարունակվում են և շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև համոզվենք, որ տարածքը մաքուր է»,-ասաց Հունան Թադոսյանը:

Արցախում ռազմական գործողությունների դադարից հետո մինչ այժմ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1188 աճյուն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով