Թեհրանը կվերադառնա միջուկային գործարքի լիակատար պահպանմանը, եթե Բայդենն ամբողջությամբ կատարի դրանով ստանձնած իր պարտավորությունները. Ռոհանի |tert.am|

tert.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկիրն առանց վարանելու կվերադառնա 2015 թվականի միջուկային գործարքի լիակատար պահպանմանը, եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը որոշի կատարել իր պարտավորությունները, հաղորդում է Iran Press-ը։

Երկրի կառավարության ամենշաբաթյա նիստում Ռոհանին հայտարարել է, որ չնայած պատժամիջոցներին, կառավարությունը կարողացել է երկիրն արդյունավետորեն կառավարել։

«Չնայած պատժամիջոցներին, պատերազմին և COVID-ի բռնկմանը, մենք տնտեսական աճ ենք նկատում»,- ասել է նա։

Ռոհանին նաև նշել է, որ «եթե ԱՄՆ-ի նոր վարչակազմն ապաշխարի, հետևի օրենքի գերակայությանը և կատարի իր պարտավորությունները, Իրանը նույնպես կկատարի իր պարտավորությունները, իսկ եթե ոչ, ապա Իրանը չի խոնարհվի»։

Ավելի վաղ Բայդենը New York Times թերթին տված հարցազրույցում հաստատել էր ԱՄՆ-ին Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձևաչափ վերադարձնելու և այդ հարցի շուրջ Թեհրանի հետ հետագա բանակցություններ վարելու մտադրության մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով