Եվրամիությունը հաստատեց Moderna-ի պատվաստանյութը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը պաշտոնապես հաստատեց ամերիկյան բիոտեխնոլոգիական Moderna ընկերության պատվաստանյութը COVID-19-ի դեմ։ Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։

Moderna ընկերության համահիմնադիրներից է ամերիկահայ գործարար ու բարերար Նուբար Աֆեյանը։

Պատվաստանյութը հաստատել է Եվրոպական դեղերի գործակալությունը (EMA), որը դեղամիջոցների հարցերով Եվրամիության տարածքում գլխավոր մարմինն է։

Ավելի վաղ հաստատվել էր ամերիկա-գերմանական Pfizer/BioNTech պատվաստանյութը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով