tert.am: Մեծամորի ատոմակայանը հունիսի 1-ից չի աշխատում, վերանորոգման և վերաբեռնավորման գործընթաց է սկսվել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ատոմակայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը՝ անդրադառնալով Հրազդանի ՀԷՑ-ում և Երևան ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարների հետևանքներին՝ ատոմակայանի վրա:
«Էներգահամակարգից մենք դեռ սպառիչ էլեկտրաէներգիա ենք ստանում: Այո, էներգահամակարգում խնդիրներ առաջացել են, և ճիշտ կլինի, որ դրա վերաբերյալ հարցերին մյուս ձեռնարկությունները պատասխանեն»,- ասաց նա:
Խոսելով վթարի արդյունքում ատոմակայանում ստեղծված իրավիճակի մասին՝ նա նշեց, որ իրենք ունեն ներքին դիզել գեներատորային կայան, և լարման տատանումների սկզբից ի վեր անցել են լարման գեներատորների սնուցմանը: «Այսինքն՝ մեր ներքին անվտանգությունն ապահովել ենք մեր գեներատորներից ստացված էլեկտրաէներգիայով: Մենք որևէ խնդիր չենք ունեցել»,- ասաց Մովսես Վարդանյանը:
Նրա խոսքով՝ հիմա ատոմակայանի էներգահամակարգում լարումը վերականգնված է:
Շարունակությունը այստեղ՝ tert.am: