Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են Մարտունու և Ֆիզուլու ուղղություններով |armenpress.am|

armenpress.am: Մարտական գործողությունների վայրերում այս օրերին շարունակվում են  անհետ կորածների  որոնողական աշխատանքները: Այս մասին տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Որոնողական աշխատանքերի արդյունքում Ֆիզուլիի՝ մարտական գործողությունների Քենդ Հորադիզ և Գյոզագյոզլու տեղամասերից  հայտնաբերվել է ևս 7 զոհված զինծառայողի աճյուն: Ընդհանուր առմամբ առայսօր հայտնաբերվել է 1145 զոհվածի մարմին: Այսօր աշխատանքները շարունակվում են Մարտունու և Ֆիզուլու ուղություններով»,-մանրամասնեց Թադևոսյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով