Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Ամանորի գիշերը օդապարուկների օգտագործման անվտանգության կանոնների վերաբերյալ։
«Սիրելի՛ հայրենակիցներ, բոլորս լավ գիտակցում ենք՝ ինչ առիթով ու ինչ նպատակով ենք մոմավառությունը կազմակերպում:
Բոլորիդ խնդրում ենք մինչ ձեռնարկի մեկնարկը կարդալ և տարածել այս հայտարարությունը՝ ավելորդ խնդիրներից ու դժբախտ դեպքերից խուսափելու համար:
Կանխավ շնորհակալություն:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
- Նախքան օդապարուկները գործարկելը անհրաժեշտ է գտնել հարմար տեղ: Իհարկե, դա պետք է արվի բացառապես բաց երկնքի տակ, բարձր ծառերից, շենքերից, էլեկտրահաղորդման գծերից և այլ օբյեկտներից առնվազն 50 մետր հեռավորության վրա և պետք է հաշվի առնել քամու ուղղությունը:
- Օդապարուկները չպետք է գործարկվեն բնակելի շենքերի, բենզալցակայանների, օդանավակայանների մոտ: Ամենահարմար վայրերը քաղաքային հրապարակներն են ու մարզական խաղադաշտերը:
- ՈՒժեղ քամին կարող է խոչընդոտել գործընթացին: Պետք է օդապարուկը գործարկելուց հետո այն հեռանա տներից և շենքերից ՝ հավանական հրդեհներից խուսափելու համար:
- Օդապարուկները պետք է պահել ուղիղ:
- Մեկ օդապարուկ դեպի երկինք արձակելու համար անհրաժեշտ է երկու հոգի՝ իրարից որոշակի հեռավորության վրա կանգնած:
Հիշեցնենք, ինչպես Երևանում, այնպես էլ Ստեփանակերտում դեկտեմբերի 31-ին օդապարուկներով լուսավորվելու է երկինքը»։