armsport.am: Շարունակվում է շախմատի միջազգային Airthings Masters առցանց մրցաշարը։
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Հիկարու Նակամուրայի դեմ մրցավեճում երեկ ձեռք բերած առավելությունը զարգացրեց նաև երեկ։ Լևոնը ավելի վաղ կայացած պարտիաներից մեկում հաղթել էր, մյուս երեքն ավարտվել էին ոչ-ոքի արդյունքով ։
Երեկ Արոնյանը երկու անընդմեջ հաղթանակ տարավ ու նվաճեց կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր։ Նակամուրան անգամ մյուս երկու պարտիաներում հաղթելու դեպքում չի հասնի Արոնյանին։