Մարուքյանը Քաջարանի քաղաքապետի հետ քննարկել է համայնքի անվտանգային խնդիրները

Հայաստանի Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպել է Քաջարանի քաղաքապետին և քննարկել պատերազմից հետո համայնքի առջև ծառացած անվտանգային խնդիրները։ Այս մասին հայտնեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից:

«Քաջարանը հանդիսանում է Սյունիքի մարզի խոշոր արդյունաբերական կենտրոնը, և մենք ձեռնարկելու ենք բոլոր հնարավոր քայլերը առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ։ Քաղաքապետ Փարամազյանի հետ պայմանավորվել ենք շարունակել ակտիվ համագործակցությունը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Էդմոն Մարուքյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով