tert.am: Volkswagen Group-ը փակել է Թուրքիայում իր ստորաբաժանումը՝ այդ երկրում իր առաջին գործարանի կառուցման ծրագրերի չեղարկումից հետո, երեքշաբթի հայտնել է թուրքական BloombergHT հեռուստաալիքը:
Ընկերության ստորաբաժանման փակման որոշումը գրանցվել է թուրքական առևտրային ռեգիստրում։
Volkswagen-ը Մանիսայի հյուսիսարևմտյան արդյունաբերական շրջանում իր ստորաբաժանումը բացել էր 2019 թվականի հոկտեմբերին՝ 943,5 մլն լիրա (127 մլն դոլար) կապիտալով: Այնուհետև դադարեցրել է գործարան բացելու ծրագրերը՝ Հյուսիսային Սիրիա թուրքական ներխուժման պատճառով, որը սկսվել է նույն ամսին: Հուլիսին նա ամբողջությամբ հրաժարվել էր նախագծից՝ վկայակոչելով կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետևանքները։
Ավելի վաղ ընկերության գլխավոր տնօրեն Հերբերտ Դիսը հայտարարել էր, որ Volkswagen-ը Թուրքիայում նոր գործարան բացելու ծրագրերից հրաժարվել է քաղաքական պատճառներով։
Նրա խոսքով` Volkswagen-ի արտադրողական խորհուրդը դեմ է արտահայտվել Թուրքիայում գործարանի դեմ` երկրում առկա քաղաքական մթնոլորտի հետ կապված բաժնետերերի մտահոգությունների կապակցությամբ: