Մարուքյանը մանրամասներ է հայտնել վարչապետի հետ հանդիպումից |1lurer.am|

1lurer.am: Րոպեներ առաջ խորհրդարանում ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հանդիպումը: 

Հանդիպումից հետո Մարուքյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ինքը ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիրքորոշումը:

«Մենք առաջարկել ենք, որ վարչապետը տա հրաժարական, խորհրդարանն ընտրի նոր վարչապետ, ձևավորվի անցումային կառավարություն այն ուժերից, որոնք կոնսենսուս ունեն տվյալ վարչապետի թեկնածուի վերաբերյալ, կառավարությունում ընդգրկվեն մասնագետներ, որոնք իրենց ոլորտներում հաջողության հասած մարդիկ են, երկրի ներքաղաքական անկայունությունը կայունացնեն, և նախապատրաստենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ ընթացքում քննարկելի են նաև, եթե կարիք լինի, Սահմանադրության փոփոխությունների հարցը, ինչի մասին արդեն մի քանի անգամ խոսել եմ:

Վարչապետն առաջարկում է՝ ինքը մնա իր պաշտոնում, և գնանք խորհրդարանական ընտրությունների, ինչին մենք ասել ենք, որ դեմ ենք, և հիմա էլ մեր դիրքորոշումը վերահաստատեցինք: Այսինքն՝ ես ներկայացրել եմ մեր մոտեցումը, վարչապետը՝ իր»:

Մարուքյանի խոսքով՝ ճգնաժամը շարունակվում է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով