Ասել եմ, որ ստեղծված իրավիճակից միակ ելքն իր հրաժարականն է վայրկյան շուտ․ Ծառուկյանը Փաշինյանի հետ հանդիպման մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում նրան ասել է այն, ինչ ասել է նաև հրապարակային ելույթներում: Այս մասին Ծառուկյանը հայտնեց Ազգային ժողովում:

«Իմ դիրքորոշումը չի փոխվել: Ցանկացել է հանդիպել, ես չեմ մերժել, հանդիպել եմ: Ինչ հրապարակային ասել եմ, իրեն էլ եմ ասել: Ասել եմ, որ ստեղծված իրավիճակից միակ ելքն իր հրաժարականն է վայրկյան շուտ»,- ասաց Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյանը հավելեց, որ մնացած հարցերը պետք է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

 

 

 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով