Գորգիսյանն առկա իրավիճակում անթույլատրելի է համարում արտահերթ ընտրություններ անցկացնելը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն անթույլատրելի է համարում Հայաստանում ստեղծված իրավիճակում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը: Այս մասին Գորգիսյանն ասաց դեկտեմբերի 29-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Անթույլատրելի է հիմա, այս քաոտիկ իրավիճակում գնալ ընտրությունների»,- ասաց Գորգիսյանը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր հանդիպմանը, Գորգիսյանը նշեց, որ նրանք կքննարկեն դա, եթե Փաշինյանն առաջարկի հանդիպման ընթացքում քննարկել իր հրաժարականի ու իշխանությունն անցնցում փոխանցելու հարցը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով