ԲԴԽ-ն ընթացիկ տարում ակտիվ համագործակցել է ՀՀ-ում ներկայացված բոլոր միջազգային կառույցների հետ |armenpress.am|

armenpress.am: Բարձրագույն դատական խորհուրդը 2020 թվականին ակտիվ համագործակցել է ՀՀ-ում ներկայացված բոլոր միջազգային կառույցների հետ:

Այս մասին տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

«Չկա այնպիսի միջազգային կառույց, որը ներկայացված լինի ՀՀ-ում, և մենք համագործակցած չլինենք: Առավել արդյունավետ աշխատանքներ են եղել USAID-ի հայաստանյան գրասենյակի, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ»,- նշեց Վարդազարյանը և հավելեց, որ բավականին արդյունավետ աշխատանքներ են իրականացվել նաև այլ կառույցների հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով