Նախնական տեղեկություն ստացել եմ, որ հնարավոր է լինի նման հանդիպում. քննարկվելու է արտահերթ ընտրությունների հարցը. Լիլիթ Մակունցը՝ Ծառուկյան-Փաշինյան հանդիպման մասին |tert.am|

tert.am: Նախնական տեղեկություն ստացել եմ, որ հնարավոր է լինի նման հանդիպում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Փաշինյան-Ծառուկյան հանդիպման վերաբերյալ մամուլի հրապարակումներին:

«Ես՝ որպես «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, նախնական տեղեկություն ստացել եմ, որ  հնարավոր է լինի նման հանդիպում: Առայժմ արարողակարգից, ժամի մասին հստակ ոչինչ ասել չեմ կարող»,- ասաց նա:

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ եթե հանդիպումը տեղի ունենա, օրակարգում լինելու է հաջորդ տարի արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը, ինչի մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով