Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի նախագահ |hetq.am|

hetq.am: Խորհրդարանն արտահերթ նիստում փակ-գաղտնի քվեարկությամբ Կարեն Առուստամյանին ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ: Վերջինիս թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը: ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 104-ը, կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ` մեկ պատգամավոր: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորեց Կարեն Առուստամյանին:

Կարեն Առուստամյանը 2005 թվականից սկսած աշխատել է Վերահսկիչ պալատում (այժմ` Հաշվեքննիչ պալատ), տնտեսագիտության թեկնածու է, անկուսակցական:

Հիշեցնենք, որ քաղաքական մեծամասնությունն արդեն երկրորդ անգամ է Առուստամյանին առաջադրել այդ պաշտոնում, դեկտեմբերի 10-ի նիստում Առուստամյանը չէր ընտրվել, քանի որ չէր ստացել անհրաժեշտ` պատգամավորների ընդհանուր թվի 3/5 դրական ձայներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով