ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփի մեղքով երկրի հարավային սահմանին մարդասիրական աղետ է ստեղծվել։ Նման հայտարարությամբ դեմոկրատը նախօրեին հանդես է եկել Ուիլմինգթոնում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մեզ տեղեկատվություն է տրամադրվել մարդասիրական աղետի լուծման համար անհրաժեշտ քայլերի մասին, որը Թրամփի վարչակազմը պարբերաբար ստեղծել է մեր հարավային սահմանին»,- նշել է նա։
Դեմոկրատի խոսքով՝ Մեքսիկայի տարածքով անօրինական կերպով ԱՄՆ մուտք գործել ցանկացողների հետ պետք է «մարդասիրաբար և ըստ կանոնների» վարվել: Բայդենի կարծիքով՝ ԱՄՆ իշխանությունները պետք է «անվտանգ և արագ» դիտարկեն երկրում ապաստան փնտրող անձանց հարցումները։
Թրամփը մի շարք միջոցներ է ձեռնարկել ներգաղթի քաղաքականության խստացման և սահմանային վերահսկողության ուժեղացման ուղղությամբ։ Իր նախագահության տարիներին նա հայտարարել է անօրինական ներգաղթը դադարեցնելու, ինչպես նաև ԱՄՆ-ում փախստականների ընդունումը սահմանափակելու անհրաժեշտության մասին