ԱԻՆ-ում ամփոփվել են 2020 թվականի աշխատանքները

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի մոտ դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել այս տարվա վերջին աշխատանքային խորհրդակցությունը՝ կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են 2020 թ.-ին կատարված աշխատանքները, առանձնացրել այն հիմնախնդիրները, որոնց լուծում կտրվի գալիք տարի: Տեղեկություններ են ներկայացվել հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության տիրույթում գտնվող գործերի, քաղաքացիական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների, ՊՈԱԿ-ների վերակազմակերպման և այլ հարցերի շուրջ:

Նախարարի ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ պատսպարանների հաշվառման և պատշաճ վիճակի բերելու գործընթացը, որի վերաբերյալ մարզային փրկարարական վարչությունները ներկացրել են օպերատիվ տեղեկատվություն: 

Նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով