shantnews.am: Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակակականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ գործողության ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում մաքրել են ավելի քան 300 հա տեղանք, ավելի քան 120 կիլոմետր ճանապարհ և 505 շենք-շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 12 հազար պայթյունավտանգ առարկա:
Լեռնային Ղարաբաղում պայթուցիկ օբյեկտներից տարածքն ականազերծելու և մաքրելու ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս լեռնային տեղանքներում ապահովել ականազերծման բարձր տեմպ:
Գերատեսչությունը հավելում է, որ հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չպայթած զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում հատուկ սարքավորված զորավարժարանում։ Այն զինամթերքները, որոնք հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում են տեղում՝ պահպանելով անվտանգության բոլոր միջոցառումները։