Կորոնավիրուսի «բրիտանական շտամով» վարակման դեպքեր են արձանագրվել նաև Իսպանիայում և Շվեդիայում |tert.am|

tert.am: Եվրոպայում տարածվող կորոնավիրուսի նոր տեսակով վարակման դեպքեր են արձանագրվել Իսպանիայում և Շվեդիայում: El Mundo-ի փոխանցմամբ՝ Իսպանիայում վիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել առնվազն 4 մարդու մոտ, որոնցից երեքը մեկ ընտանիքի անդամներ են:

Նշվում է, որ նրանք վարակվել են վերջերս Բրիտանիայից վերադարձած բարեկամից: Երկիր ժամանելուն պես երիտասարդը թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել, այնուհետև թեստավորվել են նրա հետ շփում ունեցած ընտանիքի անդամները:  

Վարակման մեկ դեպք էլ արձանագրվել է Շվեդիայում. այստեղ ևս վարակակիր է Միացյալ Թագավորությունից վերադարձած անձը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ երկրի առողջապահության վարչության տվյալներով՝ դա «Քովիդ-19»-ի նոր տեսակի հայտնաբերման առաջին դեպքն է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով