ԱՄՆ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի շուրջ 106 հազար նոր դեպք |armenpress.am|

armenpress.am։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում դեկտեմբերի 26-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության շուրջ 106 հազար նոր դեպք, մահացել է 1223 քաղաքացի:

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով վերջին 24 ժամում ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 105 906 նոր դեպք:

«Համալսարանի տեղեկությունների համաձայն, համավարակի սկզբից ԱՄՆ-ում հայտնաբերվել է ավելի քան 18.7 մլն դեպք, որից մահացել է 330 հազար քաղաքացի»,- հայտնել են համալսարանից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով