armenpress.am։ Լիբանանի հետ սահմանին գտնվող Ուդեյսի բնակավայրի շրջանում Իսրայելի բանակի պարեկային ծառայության ճանապարհին պայթուցիկ սարք է գործել:
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ալ-Մայադին» լիբանանյան հեռուստատեսությունը:
«Իսրայելի պարեկային ծառայությունն այսօր առավոտյան պայթել է Ուդեյսիի սահմանային բնակավայրի գրավյալ հատվածում», – հայտնում է հեռուստաալիքը:
Նախնական տվյալներով ՝ վիրավորվել է մի քանի իսրայելցի զինվորական: