Իսրայելի հակաօդային պաշտպանությունը խոցել է Գազայի հատվածից արձակված երկու հրթիռ |armenpress.am|

armenpress.am։ Իսրայելի բանակը հայտնել է  Գազայի հատվածից արձակված  երկու հրթիռ խոցելու մասին:

Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը, Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ հրթիռները խոցվել են «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգով:

«Հայտնում ենք, որ Գազայի հատվածից երկու հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Երկուսն էլ խոցվել են «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգով», – ասվում է հայտարարության մեջ:

Վերջին անգամ Գազայի հատվածից Իսրայելը հրթիռակոծվել էր նոյեմբերի 21-ին: Ի պատասխան՝ Իսրայելի կործանիչներն ու ուղղաթիռները գրոհ էին իրականացրել Գազայի հատվածում տեղակայված պաղեստինյան ռազմական դիրքերի ուղղությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով