Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են Ֆիզուլու,Հադրութի և Զանգելանի հատվածներում |armenpress.am|

armenpress.am: Մարտական գործողությունների Մատաղիսի, Թալիշի, Հադրութի ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում զոհված զինծառայողների աճյուններ չեն հայտնաբերվել:

Այս մասին տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Այսօր որոնումներ են իրականացվում Ֆիզուլու, Հադրութի և Զանգելանի ուղղություններում»-հայտնեց Թադևոսյանը:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ավարտից հետո մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում առայսօր հայտնաբերվել է 1073 զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյուններ,ինչպես նաև մարտական գործողությունների վայրերից ողջ են գտնվել 7 զինծառայող և 2 քաղաքացիական անձ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով