Որոշել եմ ստեղծել անբարեխիղճ տանտերերի սև ցուցակ․ Հայկ Խանումյան

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տեղահանված բնակչությանը ժամանակավոր կացարանով ապահովելու պետական ծրագրերի շրջանակներում բնակարանների վարձավճարի փոխհատուցման տարբեր մեխանիզմներ են գործարկվել ու գործարկվում։ Սա բերել է բնակարանների վարձավճարների արհեստական թանկացման հատկապես Ստեփանակերտում, ինչից մեծապես տուժում են չտեղահանված բնակավայրերի բնակիչները, որոնք մինչև պատերազմ էլ տարբեր հանգամանքների բերումով վարձով բնակվում էին մայրաքաղաքում։ Անբարեխիղճ տանտերերը կամ զգալի թանկացնում են վարձը հին վարձակալների համար, կամ ազատվում նրանցից՝ տեղահանված բնակիչներ հյուրընկալելու համար, որպեսզի ավելի մեծ գումարներ ստանան։ Որոշել եմ ստեղծել անբարեխիղճ տանտերերի սև ցուցակ, որտեղ հայտնվողները չեն օգտվի պետական աջակցության ծրագրերից»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով