Ռուսաստանը Կարմիր խաչին 2 մլն շվեյցարական ֆրանկ է հատկացրել Արցախում հումանիտար խնդիրների լուծման համար

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների  հումանիտար հետևանքները վերացնելու համար Ռուսաստանը  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բյուջե կատարել է ներդրում,որը կազմում է 2 մլն շվեյցարական ֆրանկ։ Այս մասին որոշումը կայացրել է ՌԴ կառավարությունը։ Սա Ռուսաստան- ԿԽՄԿ համագործակցության առավել արդյունավետ ուղղություններից է։
 
«Մեր երկիրը մեծ ջանքեր է գործադրում քաղաքացիական բնակչությանը օգնելու, տարածաշրջանում ենթակառուցվածքների վերականգնման համար։ Մենք պատրաստ ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ հետագա համագործակցությանը և ակնկալում ենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կշարունակի արդյունավետ աշխատանքը  իր լիազորությունների շրջանակներում գտնվող տարածքներում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով