Հռոմի պապն աղոթել է Լեռնային Ղարաբաղում հարատև խաղաղության հաստատման համար |tert.am|

tert.am: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հավատացյալներին դիմել է Urbi et Orbi («Հռոմին և աշխարհին») ուղերձով, որն ավանդաբար ընթերցվում է Սուրբ Ծնունդի և Հարության տոնական օրերին, գրում է Vatican News-ը։

Իր ուղերձի ընթացքում պոնտիֆիկոսն աղոթել է նաև Լեռնային Ղարաբաղում հարատև խաղաղության հաստատման համար։

Հռոմի պապը ցավով հիշել է նախորդ տարում տեղի ունեցած ռազմական հակամարտությունների մասին, որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում, Իրաքում, Եմենում, Լիբիայում, Իսրայելում և Պաղեստինում և բազմաթիվ մարդկանց տառապանքների պատճառ են դարձել: Նա այդ երկրներում բանակցությունների միջոցով խաղաղության հետևողական պահպանման կոչ է արել, գրում է Vatican News-ը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով