Խաղաղապահները վերահսկողություն են հաստատել Ղարաբաղի ողջ տարածքում, հայտարարում է Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուս խաղաղապահները վերահսկողություն են հաստատել Ղարաբաղի ողջ տարածքում, նրանց գործողությունները կանխել են մարդասիրական աղետը, այսօր հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը՝ օտարեկրյա ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ։

«Այսօր Լաչինի միջանցքը և Լեռնային Ղարաբաղի տարածքը ամբողջովին վերահսկվում է ռուսական խաղաղապահների ստորաբաժանումների կողմից», – տեղեկացրել է Գերասիմովը, հավելելով՝ նրանք զբաղված են նաև ականազերծման և մարդասիրական խնդիրներով։

Ավելի քան մեկ ամիս շարունակվող առաքելության ընթացքում հրադադարը խախտվել է մեկ անգամ՝ Հադրութի Խծաբերդ և Հին թաղեր գյուղերում, որտեղ ադրբեջանական կողմը առաջխաղացման էր գնացել՝ գերեվարելով տասնյակ հայ զինծառայողների։ Գեներալ Գերասիմովը, սակայն, այսօր այս միջադեպին չի անդրադարձել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով