Կառավարությունը հաստատեց Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամանորյա աջակցության միջոցառումը
Շահառու են հանդիսանում 2015 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված՝ 2020 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ Արցախում հաշվառված երեխաները։
Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական աջակցության ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 20000 դրամի չափով։