Արցախի փրկարարները որոնում են սկսել Զանգելանի հատվածում. Ֆիզուլի, Ջաբրայիլ ուղղությամբ հանվել է 8 աճյուն |armenpress.am|

armenpress.am: Մարտական գործողությունների Ֆիզուլու և Ջաբրայիլի հատվածներում հայտնաբերվել է ևս 8 զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Ընդհանուր առմամբ, մինչ այսօր մարտական գործողությունների հետևանքով զոհվածների հայտնաբերված աճյունների թիվը կազմում է 1069: Այսօր որոնողափրկարարական խմբերի  աշխատանքները շարունակվում են Ջաբրայիլի, Զանգելանի՝ մասնավորապես Կովսականի ուղղություններով, ինչպես նաև Շուշիի հատվածում: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականով աշխատանքները կանգ չեն առնելու»,-մանրամասնեց Թադևոսյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով